Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Նիկոլ Փաշինյանը ինքնառաջադրվեց

Նիկոլ Փաշինյանը ինքնառաջադրվեց
11.09.2016 | 19:29

Ազատության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքում ՔՊ վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց. «Այս հանրահավաքով կուսակցությունն ազդարարում է իր պաշտոնական քարոզչության մեկնարկի մասին»։

ՔՊ-ի անդամ Լենա Նազարյանն էլ ասաց, որ խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը որոշել է Նիկոլ Փաշինյանին առաջադրել ՀՀ վարչապետի թեկնածու և նրան լիազորել ստվերային կառավարության ձևավորումը, որի վերաբերյալ քննարկումներ անել Հայաստանի և Սփյուռքի հանրության ներկայացուցիչների հետ։

Դիտվել է՝ 2305

Մեկնաբանություններ